Հայոց լեզու 09.20.2019

Կատարիր առաջադրանքները
  1. Լրացրու բաց թողած տառերը։
    Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքա՜ն իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքա՜ն մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
    Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում. անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը, և միլիոնավոր անբասիր սրտեր խողխողեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

  1. Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերի անհնչյունափոխ ձևը.
    զուգահեռ-զույգ, շահութաբեր-շահույթ, կենսագիր-կյանք, կուսական-կույս, գուժկան-գույժ, բուսակեր-բույս, սառցահատ-սառույց, քնքշություն-քնքուշ, թունավոր-թույն, մատենագիր-մատյան, ձնաբուք-ձյուն, վիմարձան-վեմ, գիտակ-գետ, ընչացք-ունչ, քրմապետ-քուրմ, ամրոց-ամուր, օժտված-օժիտ, պղծել-պիղծ, մտացածին-միտք։
  2. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր.
    9-երին

11․շնչափող, եռահարկ, չարքաշ, վիրակապ, ինքնաթիռ, հրավիրատոմս
12․ դյուրավառ, ձեռագործ, հողմահալած, գեղագետ, դասադուլ, վեպագիր
13․ ձեռնամարտ, գեղատես, ջերմանավ, քաղհան, խոտհունձ, ելակետ
14․ փափկասուն, կիսահոգի, գլխապտույտ, սևերես, ճեմասրահ, դիմափ

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work