Գրականություն Գրաբար
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Հարցեր և առաջադրանքներ
Աշխարահաբար դարձրու եղեւ, արձակեաց բառաձևերը:
եղեւ-լինել, արձակեաց-արձակել
Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:
Ձմեռն անցավ և գնաց։ Ծաղիկ երևաց մեր երկրում, ժամանակն է հասել էտելու, տատրակի ձայնը լսելու։ Թզենու բողբոջները ծաղկել են, մեր ծաղկած որթերը հոտ տվեցին։ Արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի։ Թող տեսնեմ երեսդ և լսելի դարձրու քո ձայնը։ Քո ձայնը շատ քաղցր է և քո տեսքը շատ գեղեցիկ է։
Комментарии
Отправить комментарий