Պատմություն Տնային աշխատանք
Սեպտեմբերի 23-ից -27-ը
- Հայաստանը ռուս -թուրքական հարաբերությունների ոլորտում:/էջ35-37/
Հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌՍԽՖՀ)։ Նա պայքարում էր
խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։
խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։
Ռուս-թուրքական հարաբերություններ․
Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Այդ բանակցությունների արդյունքում
օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Ռուսաստանը ճանաչում է թուրքերի «Ազգային ուխտը», որն իր սուր ծայրով ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի
տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների` հույների, ասորիների դեմ։ Այդպիսով, Հայաստանի
Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի` Խորհրդային
Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի, այլ խոսքով` «ռուսական մուրճի և 38
թուրքական սալի» արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

- 1920թ թուրք -հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը:էջ/38-41/
Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝
էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։ Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։

Թուրք-հայկական պատերազմը։ 1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։
Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու
համար։ Սակայն «դաշնակից» երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։

Комментарии
Отправить комментарий