Հայոց պատմություն. տնային աշխատանք
Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում
1. Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
XX դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ:
2. Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում (Երկիր) ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը: Կռվող
խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն–Սասունը: Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության: Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան: Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրք
և ծովով կապված էր Եվրոպայի հետ: Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:
3. Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի ընթացքում Բիթլիսի նահանգապետը, որ ստանձնել էր թուրքական զորքի հրամանատարությունը, բանակցություններ է սկսում: Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու
պատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին վերադարձնել նրանցից զավթված հողերը և այլն: Քանի որ բավարարվեց միայն առաջին պահանջը, կատաղի մարտերը վերսկսվում են: Պաշարվածների զինամթերքը սպառվում էր: Այդ պատճառով նոյեմբերի 27–ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Ս. Առաքելոց
վանքի հերոսական կռիվը մեծ տպավորություն է գործում և ոգևորում հայությանը: Սասունի ապստամբության ընթացքում միայն մի ուղի կար հաշտության, որ Անդրանիկն ու Հրայրը զենքերը վայր դնեն, սակայն նրանք հրաժարվեցին և դրանից հետո եղան կատաղի մարտեր, զոհվեց Հրայրը: Սասունի 1904 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Հայերի անձնազոհ կռիվները և մեծ տերությունների
միջամտությունը հարկադրեցին սուլթանին հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից: Այս երկու մարտերի տարբերությունն այն է, որ վանքի կռվի ժամանակ կարողացան գոնե որոշ չափով հասնել իրենց ուզածին և ոգևորել ժողովրդին, իսկ ապստամբության ժամանակ չկարողացան հասնել և ավելի թևաթափ եղան:

Комментарии
Отправить комментарий