Իրավունք
- Ո՞րն է ժողովրդավարության բնորոշումը։
Ժողովրդավարությունը դա ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպություն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական և հասարակական գործերի կառավարմանը։ Պետության հիմնական մարմինների ընտրովիությունը և հասարակության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը։
- Որո՞նք են ժողովրդավարության սկզբունքները։
Ժողովրդավարությունը ենթադրում է մարդկանց իրավունքների ճանաչում, պահպանում, ապահովում, այսինքն մարդու երաշխավորված քաղաքացու քաղաքական ազատություն։ Ժողովրդավարական հասարակությունում բոլորը հավասար են դատարանի և օրենքի առջև, ունեն հավասար պաշտպանության իրավունք։ Կրոնական և այլ համոզմունքների, սեռի, էթնիկական և սոցիալական ծագման, գույքային դրության, բնակության վայրի, լեզվական և այլ հատկանիշներով։
- Ո՞րն է ընտրովի մարմինների և ժողովրդավարության միջև կապը։
Ժողովրդավարական ընտրություններն ապահովում են նրանց փոփոխելիությունը, վերահսկելիությունը, յուրաքանչյուրի հավասար հնարավորությունը իրականացնել իր ընտրական իրավունքները։ Ժողովրդավարական հասարակության մեջ նույն մարդիկ չպետք է երկար զբաղեցնեն իրենց պաշտոնները իշխանության մարմիններում։ Դա առաջացնում է այդ մարմինների հանդեպ անվստահություն։
- Ո՞րն է փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարևորությունը։
Ինչպես մեզ հայտնի է ընրություններում հաղթում է այն մարմինեը, ում ավելի շատ քվե է հավաքել, սակայն այդ դեպքում փոքրամասնության կարծիքը մնում է անհաշվելի։ Սակայն մեծամասնության ընտրությունը պետք է զուգակցվի անհատի իրավունքների երաշխիքների հետ՝ բացառելով խտրականությունը, իրավունքների վրա բռնանալը, անհանդուրժողականությունը։ - Ի՞նչ է օրինականությունը։
Օրինականությունը այն հասարակական, պետական կյանքի հիմնարար սկզբունք է։ Այն ուղղված է բոլորին հասարակությանը, քաղաքական միավորումներին, պետական մարմիններին գործել միայն օրենքի նորմերի խիստ և անշեղ կատարմամբ։
6.Ինչո՞ւ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։
Ժողովրդավարության են ձգտում շատ ու շատ երկրներ և ժողովուրդներ, քանի որ նրա անվանումն արդեն իսկ գերում է բոլորին, սակայն պետք է մի փոքր նայել առաջ և տեսնել դրա հիմախնդիրը, որից խուսափելու ճանապարհ դեռ չի ստեղծվել։
Комментарии
Отправить комментарий