Հայոց լեզու. 18.10.19
Երկու փայտահատներ
Երկու փայտահատ վիճաբանում էին, թե իրենցից ով ավելի շատ փայտ կկոտրի առավոտից մինչև ժամը չորսը։
Առավոտից տղամարդիկ բաժանեցին իրենց դիրքերը: Սկզբում աշխատեցին նույն տեմպերով: Բայց մի ժամ հետո նրանցից մեկը լսեց, որ իր հակառակորդը դադարեց կտրել ծառը: Հասկանալով, որ սա իր հնարավորությունն է, առաջին փայտահատը կրկնապատկեց իր ջանքերը:
Անցավ տասը րոպե և առաջին փայտահատը լսեց, որ երկրորդ փայտահատը սկսեց աշխատանքը: Կրկին աշխատում էին նույն տեմպով,երբ հանկարծ առաջին փայտահատը լսեց, որ իր հակառակորդը դադարեցրեց աշխատանքը: Փայտահատը երջանիկ շարունակեց աշխատել՝ արդեն զգալով հաղթանակի համը:
Եվ դա ամբողջ օրը շարունակվեց: Ամեն ժամը մեկ երկրորդ փայտահատը դադարեցնում էր իր աշխատանքը տասը րոպեով, իսկ երկրորդը` շարունակում աշխատել: Երբ ժամանակն անցավ, նա, ով աշխատել էր առանց դադարեցնելու, բացարձակապես համոզված էր, որ հաղթանակն իր գրպանում է:
Պատկերացրեք նրա զարմանքը, երբ պարզեց, որ սխալվում է:

— Ինչպես է սա պատահել,- նա հարցրեց իր հակառակորդին,— ամեն ժամ լսեցի, որ տասը րոպեն մեկ աշխատանքդ դադարեցնում ես: Ինչպես ես կարողացել կոտրել ավելի շատ փայտ, քան ես: Դա անհնար է:
-Իրականում շատ պարզ է, — պատասխանեց մյուսը,-ամեն ժամը մեկ ես դադարեցնում էի աշխատանքս տասը րոպեով: Եվ մինչ դու շարունակում էիր փայտ կոտրել,ես սրում էի իմ կացինը:
-Իրականում շատ պարզ է, — պատասխանեց մյուսը,-ամեն ժամը մեկ ես դադարեցնում էի աշխատանքս տասը րոպեով: Եվ մինչ դու շարունակում էիր փայտ կոտրել,ես սրում էի իմ կացինը:
Առաջադրանքներ
1. Կարդա տրված տեքստը:
2. Որոշիր նշված գոյականների հոլովը, հոլովումը։
Փայտահատ – ուղղական, ի արտաքին
Փայտ – ուղղական, ի արտաքին
Առավոտից – բացառական, ի արտաքին
Տեմպով – գործիական, ի արտաքին
Հաղթանակի – սեռական, ի արտաքին
Հակառակորդին – տրական, ի արտաքին
3. Դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակները։
Իրենցից – անձնական, հոգնակի, երրորդ դեմք, բացառական
Ով – հարաբերական
Իրենց – անձնական, հոգնակի, երրորդ դեմք, սեռական
Մի – անորոշ
Իր – անձնական, եզակի, երրորդ դեմք, սեռական
Սա – ցուցական
Դա – ցուցական
Նա – անձնական, եզակի, երրորդ դեմք, ուղղական
Նրա – անձնական, եզակի, երրորդ դեմք, սեռական
Ես – անձնական, եզակի, առաջին դեմք, ուղղական
Ինչպես – հարցական
Դու – անձնական, եզակի, երկրորդ դեմք, ուղղական
Իմ – անձնական, եզակի, առաջին դեմք, սեռական
4. Դուրս գրիր արշալույս, ախոյան, նորից, միանգամայն, ապշանք բառերի հոմանիշները։
Արշալույս – առավոտ
Ախոյան – հակառակորդ
Նորից – կրկին
Միանգամայն – բացարձակապես
Ապշանք – զարմանք
5. Գտիր ածանցավոր բառերը։ Առանձնացրու արմատներն ու ածանցները։
Հնարավորություն – հնարավոր+ություն
ջանք – ջան+ք
Աշխատանք – աշխատ+անք
Հաղթանակ – հաղթան+ակ
Անհնար – ան+հնար
Комментарии
Отправить комментарий