Հայոց լեզու 10.09.2019
Առաջադրանք
Կարդա բանաստեղծությունը։ Ընտրիր գոյականները, որոշիր դրանց թիվը, հոլովը և հոլովումը։
Ավ. Իսահակյան. Արագածին
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Արագած (հատուկ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Ալմաստ (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Վահան (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Թրերի (հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին)
Գագաթներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Բյուրեղ (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Վրան (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Ամպերի (հասարակ, հայցական, հոգնակի ի արտաքին)
Ժայռերդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Արծվի (հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին)
Բույն (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Լճակներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Առուներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Մեջքիդ (հասարակ, տրական, եզակի, ի արտաքին)
Գոտիներ (հասարակ, ուղղական, հոգնակի, ու արտաքին)
Աղբյուրներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Գիշեր ու զօր (հասարակ, ուղղական, եզակի, վա արտաքին)
Վտակներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Փեշերեդ (հասարակ, բացառական, հոգնակի, ի արտաքին)
Թիթեռներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Ծաղիկներ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Զառ (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Զարմանք (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Երազներեն (հասարակ, բացառական, հոգնակի, ի արտաքին)
Թագուհի (հասարակ, ուղղական, եզակի, ու արտաքին)
Բուրումների (հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին)
Աղբյուր (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Ծաղիկներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)
Անուն (հասարակ, ուղղական, եզակի, վա ներքին)
Բույր (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)
Комментарии
Отправить комментарий