Հայոց լեզու Տնային աշխատանք

Դերանուն։ Դերանվան իմաստը՝ ընդհանուր անվանում առարկայի կամ հատկանիշի։
Դերանունը փոխարինում է գոյականին, ածականին, թվականին, մակբային։
Տեսակները՝
Անձնական՝ ես, դու, նա, ինքը
Ցուցական՝ սա, դա, նա, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, այսքան,այդքան, այնքան….
Հարցական- ո՞վ, ե՞րբ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ր, որերո՞րդ, քանի՞, որտե՞ղ, ո՞ւր…
Հարաբերական- ով, երբ, ինչ, ինչու, որ, որերորդ, քանի, որտեղ, ուր…
Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), բոլոր(ը), ամենքը, ամեն մեկը ամեն մի, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք…
Անորոշ- մի, ինչ-որ, ինչ-ինչ, որվևէ, որևէ, որևիցե, մեկը, երբևէ, ուրիշ, այլ, մի քանի...
Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, ոչինչ
Փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու։
Հոլովվում են գոյականին և տեղի ու ժամանակի մակբայներին փոխարինող դերանունները։ Անձնական դերանունը ունի հոլովման առանձնահատուկ համակարգ՝ դերանվանական հոլովում։ Այդպես են հոլովվում նաև մի քանի այլ դերանուններ՝ սա, դա, ով։ 
Առաջադրանք
Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։
IV  Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու (հարաբերական) է բնությունը նրան օժտել այդպիսի (ցուցական) հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ (ցուցական) օրգանը չեն գտել։
III  Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ (անորոշ) բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։
I  Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ (հարաբերական) են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ (ժխտական) չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի (անորոշ) ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։
II   Եթե նրան (անձնական, երրորդ դեմք, հայցական, եզակի) դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք (անձնական, երկրորդ դեմք, ուղղական, հոգնակի) կտեսնեք, թե ինչպես է նա (անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի§) գլուխը «հարդարում»։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work