Հայոց Լեզու։ Տնային աշխատանք

Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պճրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցէ վիշտ չէին տեսել, որևե տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։
Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։
Փարիզում – ներգոյական, ի արտաքին
Ընկերներից – բացառական, ի արտաքին
Հասարակությամբ – գործիական, ա ներքին
Կանայք – ուղղական, անց արտաքին
Մատանիների – սեռական, ի արտաքին
Ջահերով – գործիական, ի արտաքին
Ծիծաղ – ուղղական, ի արտաքին
Տարին – ուղղական, վա արտաքին
Գտիր ածականները, որոշիր տեսակները։
Շքեղ – որակական, դրական
Ընդարձակ – որակական, դրական
Փոքր – որակական, դրական
Հսկա – հարաբերական ածական
Պայծառ – հարաբերական ածական
Տխուր – որակական, դրական
Զարհուրելի – հարաբերական ածական
Երջանիկ – որակական, դրական

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work