Հայոց Լեզու։ Տնային աշխատանք

Առաջադրանք
Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.
Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
1916, Ռոզոն
Ավ.Իսահակյան
Լուռ, վազող, ջրերին, հավետ, անհետ։
Լրացրու բաց թողած տառերը, գտիր
մակբայները, որոշիր տեսակները
ածականները, որոշիր տեսակները
բայերը, որոշիր հատկանիշները։
Չէին կասկածում
Հայթհայթել էին
Չէին դադարում
Նախապատրաստվելու

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարդ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խրձեր, եռացրած ջրով կաթսաներ. ահռելի որձաքարեր։ Զօրուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հօդս ցնդեցին անօրեն ու ամբարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույցին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիգերը։ Թշնամին անցավ հյուծիչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կծկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց,  կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիճներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9