Պատմություն.Տնային աշխատանք

Թեմա 10Խորհրդային Հայաստանի մշակույթը, էջ՝ 88-93:
  • Գրավոր ներկայացրե′ք ձեր նախընտրելի գործը արվեստի որևէ բնագավառից:
Թատրոն և կինո
1935թ-ի հունիսի 15-ին հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ»-ի հիմնադիր Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչյունային ֆիլմ «Պեպո»-ն: «Պեպո»-ն հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա: Ֆիլմի ներկայացնում է XIX դարի երկրորդ կեսը հին Թիֆլիսում։ Այն պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին: Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տվել է իր հայրը Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։ Արվեստի այս բնագավառից ինձ համար նախընտրելի էր այս գործը, քանի որ ես այն շատ հավանել եմ և բացի այդ այս գործը առաջին հայկական հնչյունային ֆիլմն է:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work