Հայոց Լեզու։ Տնային աշխատանք

Առաջադրանք. Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։
Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ (ստորադասական) դնի փռոցի վրա։ Բայց (համադասական) Հաճի աղան մռութը կախ, հուզված և (համադասական) դժկամ՝ ձեռքով արավ, որ (ստորադասական) սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու (համադասական) աղջկան, որ (ստորադասական) նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜…
Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ (ստորադասական) դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ (ստորադասական) չանհանգստացնեն նրան։
Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և (համադասական) թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու (համադասական) կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և (համադասական) դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և (համադասական) այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ (ստորադասական) կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ (ստորադասական) ընկել էր իր սիրտը, և (համադասական) պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ (ստորադասական) հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ (համադասական) սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու (համադասական) պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
Եվ (համադասական) այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ (համադասական) հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և (համադասական) ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ (համադասական) ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և (համադասական) թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ (ստորադասական) նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու (համադասական) հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու (համադասական) հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու (համադասական) եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և (համադասական) այդ տունը այսօր քանդվում էր։
Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…
Եվ (համադասական) Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու (համադասական) հրամայական մի կարգ, ազատել ամենակարևորը, իսկ (համադասական) եթե (ստորադասական) այդ չեղավ, կարևորագույնը։ Վճռեց ու (համադասական) դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց (համադասական) փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ (համադասական) եթե (ստորադասական) այդ չեղավ, իր անձը։
Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work