Պատմություն. Սիմոն Զաքյան

Սիմոն Գևորգի Զաքյանը խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար է եղել։ ԽՄԿԿ անդամ է եղել 1920 թվականից։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, խորհրդային կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը ԱդրբեջանումՀայաստանում և Վրաստանում։ 1923 թվականին ավարտել է Երևանի կարմիր հրամանատարների առաջին դասընթացները։ Դասավանդել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում (1923-1926)։ Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)՝ Ուկրաինական ռազմական օկրուգում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work