Պատմություն։ Տնային աշխատանք

Թեմա 14 ՀՀ անկախացման գործընթաց:/ 128-131էջ/
Ե՞րբ ընդունվեց ՀՀ հռչակագիրը:Որո՞նք են հռչակագրի հիմնական դրույթները:Գնահատե′ք անկախության հռչակագիրը:
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում
է Հայաստանի Հանրապետություն։ Այսպիսով` Հայաստանի
պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը։
Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության
օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ
օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի
կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ
հաստատվեց եռագույնը` կարմիր, կապույտ, ծիրանագույն, որն Առաջին
հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության
մյուս խորհրդանիշը` զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության
խորհրդանիշն էր

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work