Հայոց լեզու 12.02.2019
1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։
2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։
Մանրազնին – մանրամասն՝ նուրբ զննությամբ կատարվող՝ կատարված, մանրակրկիտ
Գիրթ – շեշտակի
Ուխտադրուժ – ուխտը՝ դաշինքը դրժող՝ խախտող
Թեզանիք – հագուստի թևի այն մասը, որ ծածկում է ձեռքը
Մույկ – ոտնաման
Հորձանք – հորդացած ջրերի արագ հոսանք
Ծխնի – հնատիպ դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ, որ ներքևից ագուցվում էր շեմի փոսիկի, իսկ վերևից դրանդիի մեջ, ճխան:
Մատուցարան – տախտակից կամ մետաղից պատրաստած հատուկ մեծ ափսե՝ ամանները և ուտելեղենը սեղանին մատուցելու համար:
3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական, թեզանիքներով բառերը։
Մանրազնին – ման-րա-զը-նին – 2 բաց, 2 փակ
Կպարտադրի – կը-պար-տա-դը-րի – 4 բաց, 1 փակ
Առօրեական – ա-ռօ-րե-ա-կան – 3 բաց, 2 փակ
Թեզանիքներով – թե-զա-նիք-նե-րով – 1 բաց, 4 փակ
4. Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։
Մանրազնին – մանր – ը
Որոշմանը – որոշում – ու
Հանդգնի – հանդուգն – ու
Խստորեն – խիստ – ի
Կպատժի – պատիժ – ի
Ճռնչացող – ճռինչ – ի
5. Տեքստում գտիր մակերեսորեն, լայնախոհ, մեղմորեն, դանդաղ բառերի հականիշները։
Մակերսորեն – մանրազնին
Լայնախոհ – նեղմիտ
Մեղմորեն – խստորեն
Դանդաղ – հապշտապ
6. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։
Կարմրամորթ – բարդ, կարմիր (արմատ) + ա (հոդակապ) + մորթ (արմատ)
Նեղմիտ – բարդ, նեղ (արմատ) + միտ (արմատ)
Ուխադրժորեն – բարդ ածանցավոր, ուխտ (արմատ) + ա (հոդակապ) + դրուժ (արմատ) + որեն (ածանց)
Մատուցարան – ածանցավոր, մատ (արմատ) + ույց (ածանց) + արան (ածանց)
7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր:
Մի քանի – անորոշ դերանուն
Լուռ – ձևի մակբայ
Նայում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ
Հետո – ժամանակի մակբայ
Չէ – ժխտական վերաբերական
Այսօր – ժամանակի մակբայ
Այդ – ցուցական դերանուն
Ճանաչել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ
Իրեն – անձնական դերանուն, երրորդ դեմք, հայցական հոլով, եզակի
Ոչ ոք – ժխտական դերանուն
Չի հանդգնի – բայ, ենթադրական ապառնի, ժխտական, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ
Որոշմանը – գոյական, տրական հոլով, ան արտաքին
Հասկանան – բայ, ըղձական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ
Ինչ – հարաբերական դերանուն
Այո – հաստատական վերաբերական
Կարշավի – բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ
Խստորեն – ձևի մակբայ
Պայմանագիրը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին
Ուխտադրժորեն – ձևի մակբայ
Համար – կապ, հետադրություն
Երբ – հարաբերական դերանուն
Առօրեական – ածական, հարաբերական
Անհեթեթ – ածական, որակական, դրական
Մեջ – կապ, հետադրություն
Ճռնչացող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ
Ծխնիներով – գոյական, հոգնակի, գործիական հոլով, ու արտաքին
Հայտնեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ
Արծաթե – ածական, հարաբերական
Ընդոստ – ձևի մակբայ
Տեսնելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, ածանցավոր
Հապշտապ – ձևի մակբայ
Երկար – ածական, որակական, դրական
Բաճկոնը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին
Комментарии
Отправить комментарий