Կենսաբանություն։ Տնային աշխատանք Սեռական և Անսեռ բազմացումներ։

Անսեռ բազմացում
Անսեռ բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռակա պրոցեսի բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը և վեգետատիվ բազմացումը ։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից։ Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով, որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։
Սեռական բազմացում
Սեռական բազմացման ընթացքում մասնակցում են երկու առանձնյակ, արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում  առաջանում են սեռական բջիջներ գամետներ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work