Պատմություն։ Տնային աշխատանք
Կրթություն և գիտություն
Գրականություն և արվեստ/ էջ 133-142/
Գրավոր ներկայացրե′ք ձեր նախընտրելի մշակութային գործչին և նրա ստեղծագործություններից որևէ մեկը:
Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին, Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որը մահացել է 1919 թվականին դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։ 1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը:
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին…
– Լսի’ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Նրանո’վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո’վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո’վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր…
Բա’ց շուրթերդ, խոսի՜ր, անգի’ն,
Ժիր դայլայլի՜ր, ի’մ սիրասուն,
Թող մանկանա’ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն…
Պահի’ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի’ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո’ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին…
– Լսի’ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Նրանո’վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո’վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո’վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր…
Բա’ց շուրթերդ, խոսի՜ր, անգի’ն,
Ժիր դայլայլի՜ր, ի’մ սիրասուն,
Թող մանկանա’ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն…
Պահի’ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի’ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո’ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:
Комментарии
Отправить комментарий