Ռոբին Շարմա «Կյանքի 200 դաս»



1.     Քնեք ավելի քիչ: Դա կարող է ձեր կյանքը դարձնել ավելի լիարժեք և արդյունավետ: Մարդկանց մեծամասնության համար 6 ժամ քնելը բավական է լավ առողջական վիճակ ունենալու համար: Փորձեք 21 օր անընդմեջ շուտ արթնանալ և դա կդառնա սովորություն: Հիշե՛ք. կարևոր է քնի որակը, ոչ թե դրա չափը: Եվ պատկերացրեք, որ քիչ կնելու դեպքում դուք կունենաք 30 լրացուցիչ ժամ, ինչն իսկապես կարևոր է:
2.      Թույլ մի տվեք, որ փոքր բաները շեղեն ձեզ կարևոր բաներից: Հարցրեք ձեզ. << Ես օգտագործու՞մ եմ իմ ժամանակը լավագույն ճանապարհով>>: Ժամանակի կառավարումը կյանքի կառավարումն է, ուստի ձեր ժամանակի հետ վարվեք մեծ հոգատարությամբ: 
3.     Կենտրոնացեք նպատակի վրա, ոչ թե արդյունքի: Այլ կերպ ասած, զբաղվեք գործով, որովհետև ձեզ դուր է գալիս այդ գործը, կամ այն կարող է ինչ- որ մեկին օգնել, կամ էլ այն արժեքավոր գործ է: Մի՛ արեք այն հանուն գումարի կամ ճանաչման: Դրանք կգան իրենք իրենց: Ադպես է ստեղծված աշխարհը:
4.     Սովորեք լինել հանգիստ: Մարդը ամսվա ընթացքում միջինում առնվառն 30 րոպե է լինում լիակատար լռության և հանգստության մեջ: Սովորություն դարձրեք նստել լուռ և վայելել լռությունը գոնե 10 րոպե օրվա ընթացքում: Ուղղակի մտածեք այն մասին, ինչը կարևոր է ձեզ համար այս կյանքում: Մտածեք ձեր առաքելության մասին: Լռությունը, իսկապես, ոսկի է: Ինչպես մի անգամ ասել է վարպետ Զենը, դա տարածություն է ճաղերի միջև, որոնք պահում են վանդակը:
5.     Ձեր առաջ նպատակ դրեք ամեն ամիս մասնակցելու մոտիվացնող դասընթացների, որպեսզի միշտ հիշեք անհատական աճի անհրաժեշտության մասին: Երկուժամյա դասընթացից Դուք կարող եք սովորել այն մեթդները, որոնք ուսումնասիրելու ու կատարելագործելու վրա ուրիշներից տարիներ են պահանջվում: Ձեզ մոտ չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ Դուք նոր գաղափարների համար ժամանակ չունեք, չէ՞ որ Դուք դա Ձեզ համար եք անում: 
6.     Երբեք մի բողոքեք։ Թողեք, որ ձեզ ճանաչեն որպես դրական, ուժեղ, ակտիվ անձնավորություն։ Նա, ով բողոքում է, միշտ փնտրում է բացասականը։ Այդպիսի մարդը իրենից հեռացնում է մարդկանց և հազվադեպ է հասնում հաջողության։ Մաքուր հոգեբանական տեսանկյունից, ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ. առաջինը մտքում, իսկ հետո իրականության մեջ։ Կենտրոնացեք դրականի վրա։ Եղեք պինդ հոգեպես, որպեսզի ոչինչ չկարողանա ազդել ձեր հաջողության վրա։ Պատկերացրեք այն, ինչ դուք ցանկանում եք, և հավատացեք դրան։ Դա անպայման կկատարվի։ 







Комментарии

Популярные сообщения из этого блога

Հասարակագիտություն։ Ահաբեկչություն

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն.էկոլոգիա