Վիրուսները կենսաբանական տեսանկյունից

  • Ի՞նչ է վիրուսը՝ կառուցվածքը և բազմացման, տարածման ձևերը։
Վիրուսը ոչ բջջային կառոցվածք ոյնեցող հարուցիչ, որը բազմանում և տարածվում է միայն կենդանի բջիջների ներսում՝ վարակելով կյանքի բոլոր բջջային ձևեր՝ սկսած կենդանիներից և վերջացրած բակտերիաներ։
  • Ինչպե՞ս է վիրուսը ներթափանցում կենդանի օրգանիզմի մեջ և ինչ զարմանալի հարմարանքներ ունի գոյատևման համար։
Վիրուսը կարող է օրգանիզմ անցնել տարբեր եղանակններով՝ օդակաթիլային, արյունի, ջրի, սննդի, կենցաղային առարկաների միջոցով, կախված է վիրուսի տեսակից։
Բջջի մեջ ներթափանցելու համար վիրուսը նախ պետք է ամրանա դրա մակերեսին։ Այդ փոխազդեցությունը կախված է վիրուսի և թիրախ բջջի արտաքին թաղանթների փոխադարձ համապատասխանությունից։ Դրանք պետք է միմյանց համապատասխանեն այնպես, ինչպես բանալին՝ կողպեքին։
  • Ի՞նչ է կորոնավիրուսը, ի՞նչ նմանատիպ վիրուսներ կան, ինչո՞ւ են առաջացնում համաճարակներ։
Կորոնավիրուսը հերթական վիրուս է, եկել է կենդանիներից, սակայն հստակ աղբյուր չկա։ Ի հայտ է եկել 2019թ.-ին Չինաստանում, և մինչև օրս շարունակվում են վարակի դեպքերը շատ ու շատ երկրներում, և հայտարարվել է համաճարկ, որը հուշում է նրա մասին, որ վիրուսն ունի համաշխարհային տարածում։ Կորոնավիրուսի նման կան շատ վիրուսներ, սակայն քանի որ նորություն է, այդ պատճառով մարդկությանը հայտնի չէ դրա բուժման հստակ միջոցներ։
  • Դրանց տեսակը, տարբերությունները, ընդհանրությունները։
Վիրուսները իրար նման են նրանով, որ ունեն գաղտնի շրջան և ախտանշաններ, սակայն տարբեր են նրանով որ ամեն մեկը յուրովի է արտահայտվում։
  • Որո՞նք են ախտանիշները, կանխարգելման միջոցները։
Կորոնավիրուսի ախտանշաններն են.
  • Գիտակցության կորուստ
  • Չոր, անարդյունավետ հազ
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր)
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ
Հստակ կանխարգելման միջոցներ չկան, պարզապես պետք է լինել խիստ բժշկական հսկողության տակ, քանի որ վիրուսը տարբեր մարդկանց վրա յուրովի է արտահայտվում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work