«Թաքնված տաղանդների բացահայտում» նախագիծ


Նախագծի հղումը


Հոգեբանի ակումբի շրջանակներում սկսել ենք «Թաքնված տաղանդների բացահայտում» նախագիծը, որի միջոցով բացահայոտւմ ենք մեզ մեր շրջապատողների տեսանկյունից:

Առաջին փուլում պետք է կազմենք ցուցակ մեր օգտագործվող և չօգտագործվող տաղանդների մասին: Ես դժվարացա նշել իմ չօգտագործվող տաղանդների մասին, բայց օգտագործվողներից կնշեմ նկարչական ու վեբ-ծրագրավորման հմտություններս:
Երկրորդ փուլի համար նշված հարցերը պետք է ուղարկենք մեր ընկերներին, ծանոթներին, ուսուցիչներին և վերլուծենք ստացված արդյունքները:

  1. Եթե քեզ հարցնեն, ո՞վ է Երվանդը, ի՞նչ կպատասխանեիր:
  2. Ինչո՞ւմ ես տեսնում իմ ուժեղ կողմերը:
  3. Իմ ո՞ր ուժեղ կողմերը ես չեմ օգտագործում. Ինչպե՞ս կարող եմ օգտագործել:
  4. Ո՞րոնք են իմ թույլ կողմերը. Ինչո՞ւմ ես տեսնում իմ զարգացմանը ամենամոտ սահմանը:
  5. Ի՞նչ իրավիճակի դեպքում ինձ կդիմեիր օգնության համար: Ինչո՞ւ: Ինչո՞վ ես կկարողանայի օգնել:
  6. Ինչո՞ւմն է իմ յուրահատկությունը, եզակիությունը:

Ընկերներիս կարծիքը

Ընկերներս կարծում են, որ ես իրենց լավ ընկերն եմ, հումորով և պոզիտիվ տղա եմ:
Իմ ուժեղ կողմերից նշել են նկարչությունը է, վեբ-ծրագրավորման հմտություններին տիրապետելը, արագավազ, համբերատար ու նպատակասլաց լինելս: Նրանց խոսքերով ես իմ 
բոլոր ուժեղ կողմերն օգտագործում եմ: Նրանք կարծում են, որ իմ թույլ կողմը անհարմար պահերին հումորով արտահայտվելն է, բարձր ծիծաղս է և այն, որ կարող եմ շուտ նյարդայնանալ:
Ընկերներս ինձ կդիմեին, եթե նկարչության հետ կապված հարցեր ունենային, իսկ դժվար պահերին ու տխուր ժամանակ կուրախացնեի իրենց: Իմ յուրահատկությունը ընկերներիս կարծիքով տարբերվող մտածելակերպն է, ճաշակը և հումորի զգացումը: 



Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9