Քիմիա: Տնային աշխատանք

1. Ինչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճի համար:
Բույսերի աճի համար հարկավոր է ջուր, արև, հող, պարարտանյութեր և լավ միջավայր:
2. Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր։
Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: Ազոտը և ֆոսֆորն ունեն այդպիսի հատկություններ և համարվում են կենսական տարր:
3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր։
Հողին պարարտանյութեր են տալիս, որպեսզի այն ապահովի ազոտի մուտքը դեպի բույսեր և հողում չավելանան նիտրատներ:
4. Ի՞նչ է «Նիտրատային աղետը»։
Այն աղետ է, որը եղել է 1970-ական թվականներին, երբ շատ երկրներում զանգվածային թունավորումներ եղան և պարզվեց, որ պատճառը նիտրատներն էին, որոնք օգտագործել էին շատ մեծ քանակությամբ, որպես պարարտանյութ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work