Ֆիզիկա։ Տնային աշխատանք Հարցեր և առադրանքեր։
1. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը։
Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:
2. Նշեք պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը։
Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:
1930 թ․ Վիկտոր Համբարձումյանը և Դ․ Դ․ Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ՝ նեյտրոններ:
3. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը։
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:
4. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ։
Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
5. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը։
Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:
6. Ի՞նչ է 1 զ․ա․մ․-ը։
Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զ․ա․մ․-ով՝ զանգվածի ատոմային միավորով։
7. Օգտվելով Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակից՝ որոշեք ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամով։
8. Ի՞նչ է իզոտոպը։ Ջրածնի ի՞նչ իզոտոպներ գիտեք։
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը:
9. Ինչո՞ւ պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը։
Պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը, քանի որ պրոտոնի և նեյտրոնի միջև եղած ձգուղության ուժն ավելի հզոր է, որն էլ ապահովում է միջուկի կայունությունը։
10. Ինչպե՞ս են հարաբերակցում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի միջուկային փոխազդեցության ուժերը։ Իսկ նեյտրոնի և պրոտոնի միջև գործող ուժերը։
Երկու նեյտրոնի և երկու պրոտոնի, ինչպես նաև նեյտրոնի և պրոտոնի միջև գործում են նույն ձգողության ուժերը։
Комментарии
Отправить комментарий