Քիմիա։ Տնային Աշխատանք Հալոգեններ
Նախագծի անվանումը. «Հալոգեննեեր»
1. 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը:
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
2. Հալոգենների տարածվածությունը բնության մեջ:
Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:
3. Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը:
Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:
4. Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:
Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:
5. Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները:
Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
«Ընտանեկան դպրոցի հարցեր»
1. Ինչո՞ւ են 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ»:
Հալոգենները Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերն են՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր:
Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:
3. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով: Պատասխանը հիմնավորեք:
Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:
4. Աղաթթվի ո՞ր աղի 0.9%֊անոց ջրային լուծույթն է կոչվում ֆիզիոլոգիական լուծույթ:
Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:
5. Ի՞նչ է ժավելաջուրը:
Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։
6. Ի՞նչ է քլորակիրը:
Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։
Комментарии
Отправить комментарий