Պատմություն: Տնային աշխատանք

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը/գրավոր կամ վիդեոդասի միջոցով/
Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ: Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:
Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/
Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի:  Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը կամ տասանորդը և վճարել պտղի: Միայն Ներսես կաթողիկոսի օրոք կաթողիկոսական կալվածքները սփռված էին 15 գավառներում: Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը: Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ, որոնց գլուխ կանգնած եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում: Շատ մեծ է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work