Կենսաբանություն։ Տնային աշխատանք
Պարզել դասակարգումը (որոնք են քրոմոսոմային և գենային, գենոմային մուտացիաները)
Մարմնական և սեռական բջիջներում մուտացիաների առաջացման պատճառները
Մուտացիաները լինում են 2 տեսակ Ինքնանբուխ և Աջակցված
Ինքնանբուխ
Ինքնաբուխները առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,
Աջակցված
Աջակցվածները գենոմի ժառանգվող փոփոխություններ են, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։
Ինչպես է առաջանում մուտացիան
Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։ Մուտացիանեն կարող են առաջանալ բազմաբջիջ օրգանիզմների ցանկացած հյուսվածքի բջիջներում և նրա զարգացման տարբեր փուլերում։
Ուռուցքներ և ուռուցքածիններ
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենում են պատիճ (կապսուլա), չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Օրինակ՝ գլխուղեղի բարորակ ուռուցքը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր գործառույթները: Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար`մի քանի փուլերով: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, օրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա և այլն:
Комментарии
Отправить комментарий