Աշխարհագրություն։ Տնային աշխատանք ՀՀ օգտակար հանածոները։
Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի բազմազանությամբ է բացատրվում ՀՀ-ում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը։ Շատ են հատկապես մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները։ Առայժմ հայտնաբերված չեն միայն հանքային վառելիքի՝ նավթի և այրվող գազի արդյունաբերական նշանակության պաշարներ:
Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը (տես քարտեզը)։

Քաջարանի ևԿապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Հազվագյուտ և համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով Հայաստանում առայժմ չեն կորզվում։ Դրանք հանքարդյունաբերական մյուս թափոնների հետ տեղափոխվում և կուտակվում են պոչամբարներում։
Комментарии
Отправить комментарий