«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Հայրիկիս հայրը`Մկրտիչ Չալիկյանը ծնվել է Հունաստանում, իսկ նրա  ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: 1955թ. վերադարձել են Հայաստան և ապրում են Երևանում։

Հայրիկիս մայրը Վանից է, ում ընտանիքը գաղթել է 1940-ական թվականներին և բնակություն հաստատել Երևանում։

Մայրիկիս հայրը` Երվանդ Մնոյանը Պարսկաստանից է, ում նախնիները  նույնպես 1915թ. գաղթել են պատմական Հայաստանից և բնակություն հաստատել Արևելյան  Հայաստանում՝ հաստատվելով Արմավիրի մարզում։

Մայրիկիս մայրը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից է, ում ծնողները նույնպես գաղթել են Արևմտյան Հայաստանից։

Փաստորեն, իմ նախնիները բոլորն էլ պատմական Հայաստանից են...

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9