Համանուն և Հարանուն

 1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ (ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։


Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։

ավել- ավելի, առավել

ավել- բույսերից կամ ճյուղերից պատրաստված իր հատակը մաքրելու համար

3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։

յուղում- դետալներին հատուկ յուղ քսել

յուղում- յուղի մեջ

5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։

կարող- կար անող, դերձակ

կարող- ընդունակ, հզոր

7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։

խմորում- օրգանական նյութերի քայքայում, 

խմորում- խմորի մեջ

9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

գոլ- ֆուտբոլային խաղում միավոր ձեռք բերելու միջոցը՝ գնդակը դարպասի մեջ նետելը

գոլ- գաղջ

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

1. բարձր հարկ

շենքում բարձր հարկ կամ պետական կարգով սահմանված բարձր տուրք

2. ավել գնել

ինչ-որ բան իր որոշված չափից ավելի գնել կամ հատակը մաքրելու միջոց՝ ավել գնել


3. ոչխարի հոտ

հոտ բառը կարող է նշանակել բուրմունք կամ ոչխարների խումբ

4. մետաքսի կտոր

մետաքսե գործվածք կամ մետաքսի մաս, հատված


5. Նա ջրում է։

նա ջրի մեջ է կամ ջուր է տալիս, ջրով ոռոգում է


6. Նա գնում է։

նա կա՛մ ինչ-որ բան է գնում խանութից, կա՛մ փոխադրվում է տեղից տեղ

7. Խավարում է։

մութն ընկնում է կամ երկնային մարմինը մթնում է

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Դեռ մանկուց ես չեմ սիրել սեր ուտել։

Ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ ու դեռ սիրում է քեզ։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Որևէ կետից սկիզբ առնող, բայց վերջ չունեցող ուղիղը կոչվում է ճառագայթ։

Կետերի մի տեսակ՝ խոյադելֆինները, ապրում են ընտանիքներով։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)

Տարբեր տեսակի քանոններ օգտագործելով կարելի է կատարյալ ճշգրտությամբ գծագրություններ անել։

Քանոնները իրենց հեքիաթային ձայնով հայտնի են եղել անգամ Մովսես Խորենացու օրոք։

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Անորոշ ծագմամբ դողը պատեց ինձ այն ակնթարթին, երբ զույգ աչքերը դարձան ինձ։

Հատուկ ձմեռային դողերը անիվներին անցկացնելը կարող է փրկել կյանքեր։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)

Խոսքի տոնը օգնում է լրացնել այն ամենը, ինչը սովորաբար բացակայում է գրությունների մեջ։

Իրանը չունի անկախության տոն, քանի որ երբեք անկախությունը չի կորցրել։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։


1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը։
2. Այդ հրատարակչությունը լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ երախտիք ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց։
5. Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան հովարով գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան թոթվեց ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավեր էին ստացել։
9. Ջրատար խողովակի փականը նորոգեցին։
10. Վարպետը պատրաստականությամբ օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։


Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

փաթիլ – կաթիլ

հասկահանի – հասկանալի

հողից – կողից

տակ – խակ

գրգիռ – թրթիռ – հրթիռ

սեզ – դեզ – հեզ

ձորում – ծորում

դռան – նռան

հողիդ – հովիտ



Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work