Գրելու 5 խորհուրդներ


  1. Երբեք մի նստեք համակարգչի, թղթի առաջ, ինչ որ էջերի քանակություն լրացնելու նպատակով: Պետք է գրել այն ժամանակ, երբ ինչ որ բան ոգեշնչի, երբ ցանկություն լինի զգացածը արտահայտելու… Դրա համար արտասովոր պահանջներ հարկավոր չեն, ուղղակի պետք է շատ շփվել մարդկանց հետ: Ամենասովորական թվացող ղրույցը կարող է հռչակավոր գրքի մոտիվացիա դառնալ:
  2. Մի վերնագրեք սկզբում: Երբ ստեղծագործությանը անուն ենք տալիս սկզբում, արդեն գծում ենք որոշակի սահմաններ, որոնցից չպետք է անցնել: Դրա արդյունքում կարող են տուժել գեղեցիկ մտքերը կամ տեսարանները, որոնք յուրահատուկ երանգ կպարգևեին գրածին: Վերջում վերնագրելով նախ՝ վերնագիրը ավելի համահունչ է լինում ներածության հետ և ազատում է մտքի թռիչքը վանդակներից:
  3. Ժամանակ մի դրեք ինքներդ ձեր վրա: Գրելը, այնքան էլ հեշտ գործ չէ, ու երբ ուղեղը լարված է, գիտի որ ժամանակը սահմանափակ է, թույլ չի տալիս որպեսզի միտքը ավելի ստեղծագործական լինի: Ինքս համոզվեցի այս խորհրդի արդիականության մեջ, երբ գրելու ընթացքում զգացի, որ արդեն կես ժամ է ինչ ոչինչ չեմ գրում, բայց հասցրել եմ մտածել շա՜տ թեմաների շուրջ, որոնք դարձան ստեղծագործության հիմք:
  4. Եթե չգիտեք ինչի մասին գրել, մի դիմեք համացանցի կամ շրջապատի օգնությանը: Նրանք առաջարկում են այն թեմաները, որոնք իրենց հոգեհարազատ են, որոնք իրենց կյանքում ինչ-որ նշանակություն են ունեցել կամ ունեն: Նրանք չգիտեն, թե ինչն է ձեզ հետաքրքիր, չգիտեն ինչն է ուրախացնում, ինչ մտքեր են տանջում: Եթե չգիտեք ինչի մասին գրել, ուղղակի սպասել է պետք…
  5. Գրելուց առաջ, երկար մտածել պետք չէ: Պլանավորել, գծագրել պետք չէ: Պետք է ընդհամենը ցանկություն՝ որը ինքըստինքյան կստեղծի և՛ սկիզբը, և՛ ընթացքը, և՛ ավարտը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work