Էկոլոգիա

Հաճախ մենք հասկանում և ընդունում ենք մեր սխալը, երբ դրա համար վճարում ենք: Այո, մեր դարում, մենք ուղղակի չենք կարող հերքել այն փաստը, որ գումարը շատ բան է որոշում, կարելի է ասել համարյա ամեն ինչ: Գումարը կամ մեր լեզվով՝ փողը, դարձել է ոչ միայն միջոց մեր նպատակները իրագործելու, ոչ միայն միջոց սնվելու, մեր կարիքները հոգալու, այլ կյանքի իմաստ, բառից բուն իմաստով, մարդիկ փողի համար կորցնում են իրենց բոլոր արժանիքները, սկզբունքները, հաճախ անգամ կորցնում են իրենց, և մարդ կոչվելու իրավունքը: Փողը դառնում է ամեն ինչ, դառնում է վարագույր, որը փակում է աչքերը և կարծես մոնիպուլյացիայի ենթարկում: Այդ պատճառով, հաճախ, երբ մենք կորցնում ենք գումար, մենք սկսում ենք շատ բաներ հասկանալ, և ընդհանրապես կյանքում ցանկացած բանի կորուստ մեզ մի բան տալիս է, ինչ-որ դաս: Այսպիսով՝ այսօր մենք խոսելու ենք գումարի ճիշտ կորստի մասին: Եվրոպական շատ երկրներում և ոչ միայն, գործում է այսպիսի կանոն, ըստ որի քաղաքացին երբ աղտոտում է իր երկիրը, պարտավոր է վճարել որոշակի քանակությամբ գումար: Սա կատարվում է քանի որ եվրոպական երկրների մեծ մասում, բնության աղտոտումը համարվում է վարչական խախտում:
Կարծում եմ, որ եթե հասարակությունը, մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ դրանով վնասում են բնությանը, և ավելին ասեմ հենց իրենց, ապա այդպիսի պատիժը միանշանակ օգնում է պահպանել երկիրը և զերծ մնալ շատ էկոլոգիական խնդիրներից, միգուցե մարդիկ հաջորդ անգամ չաղտոտեն միայն գումար չկորցնելու համար, բայց ամեն դեպքում դա արդեն առավելություն է: Հայաստանում ինչպես ես եմ նկատել, այդպիսի կանոն չկա, և մարդիկ, ովքեր աղտոտում են, չեն ենթարկվում ոչ մի տեսակի պատասխանատվության: Վերջերս հանդիպեցի մի հետաքրքիր նյութի կապված տվյալ թեմայի հետ: Օրինակ՝ Ֆրանսիայում առաջարկվում է մի քանի անգամ բարձրացնել իրավական անձանց տուգանքները թափոնների անօրինական արտանետման, ոչ սարքին ֆիլտրերի եւ նման բաների համար: Պլանավորվում է, որ տուգանքի գումարը տասն անգամ կգերազանցի այն օգուտը, որը ֆիրման կարող Էր ստանալ՝ անտեսելով Էկոլոգիական պահանջները: Այդ փոփոխություններն այսպես կոչված «Էկոցիդ»-ի («Էկոլոգիա» և «սուիցիդ» բառերից) մասին օրենքների փաթեթի մի մասն են: Դրա մշակման համար Ֆրանսիայի իշխանությունները հրավիրել են բնապահպանների, կլիմայագետների և պարզապես ակտիվ բնակիչների, որոնք ներկայացրել են գրեթե 150 առաջարկություններ՝ որքան կարելի Է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները եւ ընդհանուր առմամբ նվազեցնել բնության բեռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work