Վիլյամ Սարոյան Ծիծաղ
1.Կարճ՝ մի քանի նախադասությամբ ներկայացրեք պատմվածքը:
Պատմվածքը իրենից ներկայացնում էր միանգամից և՛ ծիծաղի անհրաժեշտությունը, և՛ անիմաստությունը, և՛ մի քանի նշանակություն ունենակը: Ծիծաղը պետք չէ ընդունել որպես դրական զգացողություն կամ դեմքի արտահայտություն: Երբեմն մարդը ծիծաղում է, քանի որ արցունքները չեն հերիքում ցավի շատ մեծ լինելու պատճառով:
2.Ինչ եք հասկանում ծիծաղ ասելով:
Ծիծաղը իմ կարծիքով երևույթ է, որով մենք հիմնականում արտահայտում ենք զգացողություններ, որոնք էլ չեն կարողանում մեր ներսում մնալ: Դա կարող է լինել՝ զվարճանք, ցավ, միգուցե կարեկցանք:
3.Ինչու է մարդը ծիծաղում:
Մարդը ծիծաղում է այն ժամանակ, երբ կամ ցանկանում է ցույց տալ ինչ որ բանի հանդեպ իր ընկալումը, կամ էլ երբ ուղղակի պետք է արտահայտի որևէ էմոցիա, որպեսզի զգացողությունը դուրս գա մարմնից:
4.Ծիծաղը դրական, թե բացասական երևույթ է:
Ծիծաղը, կարծում եմ բացասական կամ դրական չի լինում: Բացասական և դրական լինում են դեպքերը, որոնք ստիպում են մեզ ծիծաղել:
5.Որ դեպքում է ծիծաղը համարվում բացասական երևույթ:
Բացասական կարող է համարվել այն ծիծաղը, որը սկիզբ է առել բացասական երևույթից: Այսինքն երբ մարդը իր ցաբը արտահայտում է ծիծաղի միջոցով:
6.Միջնադարյան գեղանկարչություն. որ հերոսներն են ծիծաղում:
Միջնադարում ծիծաղեն միայն սատանաները և ծիծաղը համարվել է միայն բացասական երևույթ: Հիմա կարծում եմ փոխվել է ծիծաղի մասին ընկալումը: Այսիքնն մարդիկ այլ կերպ են վերաբերվում դրան:
7.Ծիծաղի դերը մեր կյանքում:
Դրական ծիծաղի դերը մեր կյանքում չափազանց շատ է: Մենք բոլորս էլ ծիծաղում ենք օրական գոնե մեկ անգամ: Բարեբախտաբար բացասական ծիծաղը կրկին հաճախ է հանդիպում, բայց իմ միջավայրում ոչ այնքան շատ: Ցավից ծիծաղող մարդը, հազար անգամ ավելի կոտրված է, քան նա, ով լաց է լինում:
Комментарии
Отправить комментарий