Գրականություն: Պաուլո Կոելիո կենսագրություն
Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում: Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են: Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն: Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ: Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ: Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա փախավ հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադարձավ տուն: Մի տարուց նա ներգրավվեց թատրոնի սիրողական շարժման մեջ, որը 60-ական թթ. դարձել էր մասսայական երևույթ. ոչ միայն արվեստի, այլ հասարակական բողոքի: Թատերա-բողոքական ակտիվությունը Կոելյոյի համար վերջացավ հոգեբուժարանում, որտեղից նա նորից փախավ, բայց փողի կարիքը նորից ստիպել է նրան տուն վերադառնալ: Արդյունքում, բուժման երրորդ կուրսից հետո նրա ընտանիքը համակերպվեց այն բանի հետ, որ «նորմալ» գործով նա չի պատրաստվում զբաղվել: Պաուլո Կոելիոն շարունակեց զբաղվել թատրոնով և լրագրությամբ։
Комментарии
Отправить комментарий