Դիվանագիտական զրույցի նախապատրաստոմ և մոտեցում

 Դիվանագիտական աշխարհում շատ կարևոր է նախապես զրույցին պատրաստվելն ու ինչու ոչ նաև պլանավորել նրա ընթացքը։Մի առիթով Նապոլեոն Բոթոնապարտն ասել է իր արտաքին գոործերի նախարար Շառլ — Մորիս Թալեյրանինն, որը պատմության մեջ մտավ որպես բանակցությունների և զրույցի չգերազանցված վարպետ, տալիս է հետևյալ հարցը․ Դուք զրույցի թագավոր եք Եվրոպայում։ Ի՞նչ գաղտնիքի եք տիրապետում։ Նախարարը պատասխանում է․ Երբ դուք պատերազմ եք վարում, միշտ ընտրում եք ձեր ճակատամարտի դաշտը, այնպես չէ՞․․․ Ես էլ հող եմ նախապատրաստում զրույցի համար։Ահա և ապացույցը, որ դիվանագետ անպայման պետք է պատրաստվի ցանկացած զրույցի։ Առաջին հերթին նա պետք է պարտադիր իմանա իր երկրի աշխարհագրությունը, պատմությունը, մշակույթը, քաղաքական, սոցիալական, տնտեսական և ազգագրական կառուցվածքները, երկրի ինստիտուտները, նրա մարդկային և տնտեսական ռեսուրսները՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների բնագավառում։Դիվանաագետը պետք է շատ լավ պաատկերացնի իր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններy, նաև պետք է տիրապետի ընդհանուր միջազգային և տարածաշրջանային քաղաքական զարգացման միտումներին, ազատորեն կողմնորոշվի դրանցում։Ցանկացած դեպքում և ցանկացած դիվանագետ պետք է խնամքով պատրաստվի բոլոր հանդիպումներին։Ըստ հաշվումների 10-15 րոպեանոց զրույցը պահանջոփւմ է 16 ժամանոց պատրաստություն՝ չհաշված այն ժամերը որոնց դիվանագետը նվիրել է իր ամբողջ կյանքն ուսումնառության ու պրակտիկ աշխատանքի տարիներին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work