Հայկազուն Երվանդականների թագավորությունը

 Ներկայացրե՛ք հայոց թագավորության սահմանները Երվանդունիների ժամանակ:Իՙնչ զորատեսակներից էր բաղկացած հայոց բանակը, ինչպեՙս էր հավաքագրվում և համալրվում բանակի թվաքանակը:

Թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան,իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք (նվազագույնը 200 000 քառ. կմ,առավելագույնը՝ 400 000 քառ. կմ)։ Բայց Տիգրանի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի, Աղվանքի վրա։Հայկազուն-Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի թիվը 48 հազար էր (8 հազար հեծելազոր և 40 հազար հետևակ)։ Ամբողջ հայկական զինուժի թիվը, բնականաբար, պետք է ավելի մեծ լիներ, քանի որ ռազմադաշտ դուրս բերվող զորքից բացի, մեծ քաղաքներում և ամրոցներում մշտապես մնում էին կայազորներ։ Հեծելազորը, որը բանակի գլխավոր հարվածային ուժն էր, համալրվում էր ազատների դասի ներկայացուցիչներով։ Նրանք զինված էին նիզակներով, սրերով, վահաններով, նետ ու աղեղներով։ Հետևակը կազմում էր բանակի մեծ մասը և բաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից,սակրավորների ու տեգակիրներից։ Պատերազմի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, բանակը կարող էր համալրվել աշխարհազորային զորամասերով, որոնք հավաքագրվում էին ազատ համայնական գյուղացիներից, և որոնց առաջնորդում էին գավառակալ իշխանները։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work