Էգոիզմ և Ալտրուիզմ
Էգոիզմ
Սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.
Որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և որպես սոցիահոգեբանական հատկանիշ։
Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։
Ալտրուիզմ
Հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։ Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։
Комментарии
Отправить комментарий