Բարին և չարը

 Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում։

Անշահախնդրություն, համեստություն, կամեցողություն, միշտ օգնելու մեծ ցանկությունը, բարեգուրծությունը, նաև առատաձեռնությունը։

Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Եթե չլինի չարը չի լինի նաև բարին, եթե չլինի բարին չի լինի նաև չարը։ Սրանք մարդկանց բնույթներ են, որոնցից յուրաքանչյուրի բացակայության դեպքում մյուսը իմաստաազրկվում է, քանի որ մարդիկ այլևս բնույթով չեն տարբերվի և չեն անվանվի բարի կամ չար։

Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար:

Կարծում եմ այո կարող է, որովհետև Ամբողջ մարդկության ներսում ապրում է ևբարին և՛ չարը՛։ Դրանք մեր հոգու լույսն ու խավարն են , ուղակի մենք ենք ընտրում, թե որը գերակշռի։ Մեր ամբողջ կյանքում նրանք պայքարում են գերակշռելու համար։

Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Այո միանշանակ, որովհետև միայն հիմար մարդն է թույլ տալիս որ իր ներսում չար կողմը հաղթի բարի կողմին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work