Մովսես Խորենացի | Ողբ

 Մովսես Խորենացին ապրել է դեռ հինգերորդ դարում, բայց իր գրածը կարդալուց և իր բարձրաձայնած խնդիրները վերլուծելուց հետո հասկանում եմ, որ գրեթե ոչինչ չի փոխվել: Մարդիկ ստեղծում են նոր տեխնոլոգիաներ, նոր առարկաներ են հնարում, մարդկանց ավելի խելացի և զարգացած դարձնելու համար, բայց ոչ մեկը չի մտածում հասարակության մտածելակերպի մասին: Խորենացին խոսում է մեծամիտ երեխաների, տխմար ուսուցիչների, զենք ատող զինվորների, ստախոս և կաշառակեր դատավորների մասին: Կարծես սրանք 21րդ դարի խնդիրները լինեն, բայց՝ ոչ: Հին դարաշրջանները նորի հետ համեմատելիս, մենք կարող ենք գտնել բազում տարբերություններ մարդկանց ապրելաձևի և գոյատևման միջոցների մեջ, բայց հասարակության մտածելակերպի վերաբերյալ համեմատությունները շատ քիչ կլինեն, հնարավոր է անգամ ընդհանրապես չլինեն: Խորենացին իր ողբը արտահայտելով, ցանկացել է հասցնել իր մտավախությունները մարդկանց, որպեսզի նրանք կանխեն հասարակության սխալ ձևավորումը, բայց ցավոք մինչ օրս ոչինչ չի փոխվել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work