Երևան քաղաքի ապաստանները

 Ռազմական դրության մսին օրենք

Ռազմական դրությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա մի մասում` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային Ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում: Ռազմական դրություն հայտարարվելուց հետո 24 ժամվա ընթացքում գումարվում է Ազգային Ժողովի հատուկ նիստ: Հայաստանի Հանրապետության Նախագահն ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին` ներկայացնելով ռազմական դրություն հայտարարելու հիմքերը, ռազմական դրության գործողության տարածքային սահմաններն ու ժամկետը:

Արտագարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը

Այս օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:

Արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարման ձևերը և դրանց հետևող գործողությունները:

Արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարման ձևերը երկուսն են ՝ «Օդային տագնապ», «ՈՒշադրություն բոլորին»։

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`1)

  1. Պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
  2. Բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում
  3. <<ՈՒշադրություն բոլորին>> Ազդանշան, տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն կապված ազդանշանի պատճառի և հետագա քայլերի հետ։

<<ՈՒշադրություն բոլորին>>ազդանշանի դեպքում`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.

2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:

Երևան քաղաքի ապաստարաններ և մեր գործողությունները արտագարգ իրավիճակների ժամանկակ։

Բոլորս էլ այս վերջին շրջանում շատ ենք լսում Երևան քաղաքի ապաստարանների մսին և գիտենք դրան կարևորությունը և նշանակությունը։Ապաստարանները այն վայրերն են , որտեղ մարդիկ կարող են թաքնվել և պաշտպանվել արտագարգ իրավիճակների ժամանակ։Ապաստարան են համարվում օրինակ նկուղները, մետրոները, գետնանցումները։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է միանգամից խուճապի չմատնվել և ինչու չէ հնարավորության դեպքում օգնել և փրկել ուրիշներին։Մենք պետք է իմանանք ինչպես վարվել տարբեր իրավիճակներում և վայրերում

Արտագարգ իրավիճակի ժամանակ՝

Եթե մենք գտնվում ենք արտադրական կազմակերպություններում, մինչև թաքստոցում պատսպարվելը պետք է դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը։

Եթե մենք գտնվում ենք տանը, պետք է այն լքելուց առաջ անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին։Եթե գտնվում ենք բաց տարածքներում պետք է որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախա­տեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբա­պատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:

Եթե գտնվում եք Կազմակերպություններում և հասարակական շենք-շինություններում Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հա­ղորդա­գրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work