Պատմություն Մեծ Հայք

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք.

Հայոց պետության գլխին կանգնած էր արքան, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց: Թագավորությունը Արշակունիների հարստության ժառանգական իրավունքն էր և հիմնականում արքաներ դառնում էին այդ տան ներկայացուցիչները։ Արքայի տված հրամանները ունեին օրենքի ուժ։ Նա նաև զորքերի գերագույն հրամանատարն էր և երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը: Նա ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրներ դեսպանություններ ուղղարկելու, դեսպանություններ ընդունելու, նոր քաղաքներ ու ամրոցներ հիմնադրելու և անվանակոչելու իրավասություն:

Պետության կառավարումը չէր կարող կատարվել միայն արքայի կողմից, ինչում նրան օգնում էր արքունիքը, որի կազմի մեջ մտնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, մեծամեծ իշխանները և արքունի պաշտոնյաները։ Կարևոր որոշումներ ընդունելու համար նշանակալի էին նաև աշխարհաժողովները և կաթողիկոսական ժողովները։

  • Հազարապետություն, վերահսկել է երկրի ներքին կյանքը (տնտեսական և շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ), տոհմ՝ Գնունիներ, ապա Ամատունի
  • Մարդպետություն, վերահսկել է արքունական տնտեսությունը, կալվածքները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը, տոհմ՝ Մարդպետունիներ
  • Մաղխազություն, հոգացել է հայոց արքայի պաշտպանությունը, որի գործակալը եղել է արքայի թիկնապահների ջոկատի ղեկավարը, տոհմ՝ Խոռխոռունիներ
  • Սպարապետություն, վարել է զինված ուժերի պատրաստման գործընթացը։ Ղեկավարը՝ սպարապետը, առաջնորդել է զորքը պատերազմների ժամանակ, տոհմ՝ Մամիկոնյաններ
  • Թագադիր ասպետություն, կազմակերպել է արքունական միջոցառումները, որի ղեկավարը թագադրել է արքային, տոհմ՝ Բագրատունիներ
  • Մեծ դատավարություն, հիմնականում վարում էր գլխավոր քուրմը և զբաղվում էր մարդկանց միջև առաջացած խնդիրների լուծմամբ, նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ղեկավարվում էր գլխավոր քրմի կողմից, ապա քրիստոնեության ընդունումից հետո՝ կաթողիկոսի։


2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է՝ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին պարբերություն։ Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work