Ինքնաստուգման թերթիկ․ գործնական քերականություն 2

 Աշխատաթերթ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

Հայերեն-այ ,յե , ձյուներդ-յու, լույսը-ույ, յոթ-յո, ճյուղից-յու, Հայաստան- այ, յա , այտեր-այ, այրվում — այ, այդպես — այ, հյուրընկալ-յու , մանկության — յա, քարայծի-այ, բարություն- յու, համբերություն — յու, նայի-այ, աղբյուր- յու, այնպիսի- այ, հարստություն- յու

2. Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա.,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։


Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունությունարքայորդի,
հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։


4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

1.Ակունք, ( 2ձայն. 3բաղ.) բարձունք,(2 ձայն. 5բաղ.) խճանկար,(2ձայն. 5բաղ.) անդունդ,(2ձայն. 4բաղ.) հրաժեշտ, (2ձայն. 5բաղ) պայթյուն, (2ձայն. 5բաղ.) դաստիարակ, (4ձայն. 5բաղ.) մանրէ, (2ձայն. 3բաղ.) սրբատաշ, (2ձայն. 5բաղ.) հյուլե, ( 2ձայն. 3բաղ.) անընդհատ, (3ձայն. 5բաղ.) սրընթաց, (2ձայն. 5բաղ.) մերթընդմերթ, (3ձայն. 8բաղ.) մտավոր, (2ձայն. 4բաղ.) դազգահ (2ձայն. 4բաղ.) ։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։

Հեքիաթ, ակացիա, բամիա այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսիա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալիա Օֆելիա ։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսեոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։


7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work