Թմկաբերթի Առումը

 Հարցարան

Անհրաժեշտ ցուցումներ կարող եք պատասխանել նշված հարցադրումներին՝ անդրադառնալով դրանից յուրաքանչյուրին, կարող եք մեկ պատման մեջ անդրադառնալ նշված հարցադրումներին:

1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Մարդը հավերժ չի ապրում, որովհետև մարդը անմահ չէ:

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող ենք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի վորակում տալ:

Թմբկա տիրուհին գիտակթության եկավ սեփական սխալի արդյունքում, բայց արդեն ուշ էր․ ասել է թե թմբկա տիրուհին ոչ լավն էր ոչ վատը, այլ հիմար էր։

4. Ինչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Դավաճանությունը պայմանագրի, վստահության խախտումն է, որը բարոյական և հոգեբանական հակասություն է ստեղծում մարդկանց, կազմակերպությունների կամ անհատների և կազմակերպությունների միջև հարաբերություններում:
Հաշվի առնել առաջադրանք երկուսը։

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել: Ինչ կասեք սրա մասին:

Վերը դավաճանությունը և ազատությունը սահմանափակվում է, երբ հատում ես ուրիշի իրավունքների սահմանը։

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

Թաթուլի կորուստը Ալմաստի համար ավելի տանկ էր, քան փառքն ու հարստությունը, ցավոք, ուշ, բայց Ալմաստը եկավ գիտակցության երբ հատեց ստորության սահմանը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work