Պատմություն Տնային աշխատանք 12-16.04.2021
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
Հայ-արաբական պայմանագիրը կնքվել է 652 թվականին Արաբական խալիֆայության, հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև ապագա մայրաքաղաք Դամասկոսում։
Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝
- Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
- Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
- Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
- Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
- Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։
2. Վերհանե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
VII դարի առաջին կեսում մերձավոր Արևելքում տեղի ունեցան դեպքեր, որոնք պետք է ստանային համաշխարհային պատմական նշանակություն: 630-ական թվականներին առաջացած արաբական խալիֆայությունը ձեռնարկեց ծավալուն նվաճումներ և շուտով դարձավ միջնադարյան աշխարհի հզոր տերություններից մեկը, որը պիտի տնօրիներ նաև Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը:
Արաբական խալիֆայության Երևան գալու նախօրեին Հայաստանում կատարվել էին մի շարք կարևոր փոփոխություններ: Եթե 5-6-րդ դարերում քաղաքական առաջնորդության համար Մամիկոնյանների հետ մրցում էին Սյունյաց իշխանները, ապա 6-րդ դ. Վերջին ու 7-րդ դ. Սկզբին Սյունյաց իշխանները ասպարեզից դուրս եկած լինելով, Մամիկոնյանների անմիջական մրցակիցները դարձան վերելք ապրող Բագրատունիները, որոնք ձգտելով առաջնորդության, սկսեցին վճռական դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում:
Комментарии
Отправить комментарий