Պատմություն 9-12․03․2021

 

  1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

ա) Տրդատ 3-րդ

Իր օրոք կենտրոնական իշխանությունն ու բանակը հզորացան։ Երկրի կառավարման ու պաշտպանության գործում բարձրացավ գործակալությունների դերը։ Տնտեսությունը վերելք է ապրում։ Քաղաքական ու տնտեսական դրությունը կայուն է դառնում և նոր թափ է ստանում առևտուրը։ Նա ձեռնարկում է եկեղեցուն տալ տնտեսական նպատակներ՝ տալիս է հողաբաժիններ։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հետ միասին զարգացնում են կրթությունը։ Տարբեր գավառներից երեխաներին տալիս են ասորի, մյուս մասին՝ հելլենիստական կրթություն։ Այդպես Ավետարանի խոսքը հայերեն բանավոր թարգմանությամբ ժողովրդին ավելի հասկանալի է դարձնում։

բ) Խոսրով 3-րդ Կոտակ

Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն ու քաղաքաշինությունը զարգացան։ Նա մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։

գ) Տիրան

Տիրանը փորձում էր ամեն կերպով պահպանել իր երկրի անկախությունը և խուսափել հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելուց։

դ) Արշակ 2-րդ

Արշակ 2-ը ինքնուրույն քաղաքականություն էր վարում։ Կոգովիտ գավառում սկսում է կառուցել Արշակավան քաղաքը՝ թագավորական իշխանության ու նախարարական կենտրոնախույս տրամադրությունները զսպելու համար։ Այնտեղ նա թույլ է տալիս բոլոր ցանկացող մարդկանց բնակվել, նույնիսկ օրինազանց մարդկանց։ Հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Մծբին քաղաքի մոտ հռոմեացիների դեմ հաղթանակ է տանում, որովհետև Շապուհն Արշակից օգնություն էր խնդրել։ Կոստանդիոս II-ի հրավերով նա մեկնում է Մաժակ, որտեղ հայ-հռոմեական դաշինքն ամրապնդում են Արշակի և Օլիմպիայի ամուսնությամբ։ 363թ․ հրամայում է Վասակ սպարապետի զորքին դուրս գալ թշնամու դեմ։ Նրանք թշնամուն պարտության են մատնում։

ե) Պապ թագավոր

Մուշեղ սպարապետի հետ միասին զբաղվում է պետության անվտանգության ու ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Բանակի թիվը հասցնում է համարյա 100 հազարի։ Պարտադրվում է պետական ծառայություն կատարել հոգևորականների եղբայրներին, զավակներին և ազգականներին։ Այդ ժամանակ նաև սահմանափակում է եկեղեցական հողատիրությունը։ Դրա համար նա երկրում վերացնում է <<պտղի և տասանորդների>> կարգը։ Եկեղեցուց կտրում է Տրդատ 3-րդ Մեծի տված հողի մեծ մասը՝ ի օգուտ արքունիքի։ Տարբեր ձևերով խրախուսեց երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը։ Իր վարած անկախ քաղաքականության պատճառով երկրից վտարվել էին պարսից զորքերը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English Class work

English exercise

Օ-Ո, ուղղագրություն