Հարդագողի Ճամփորդները
Աշխատադարան
Գրի՛ր վերլուծական տեքստ՝ անդրադառնալով հետևյալ հարցադրումներին՝
Բանաստեղծությունը ճամփորդների մասին է և նրանց կյանքի անցած ճանապարհի: Այնտեղ նկարագրվում է նրանց սերը միմյանց հանդեպ: Ճամփորդները սիրում էին քայլել իրար հետ և երազել: Նրանց մանկությունը անցավ մշուշի պես գորշ, անարև և անմխիթար: Նրանք իրենց տնից կարծես հեռացել էին, ավելի լավ ապագա ունենալու համար և իրենց կյանքը դարձավ՝ փնտրում մութ, անհեթեթ, տարօրինակ: Վառվեց ողջակիզվող սիրտը նրանց, բայց աչքերը արևներ և սրտերը լուսավոր ապագա չտեսան։ Նա ցանկացավ երգել Աստծու, պայծառ սիրո ու հացի մասին, բայց անկախ իրենից երգեց գորշ օրերի մասին: Իրեն թվում էր, թե կյանքում նրանց ոչ ոք չհասկացավ, և բոլորը միայն ծիծաղում և հայհոյում էին նրանց: Եվ միայն խելագարը բարևեց կիսաձայն: Նրանք ոչնչի չհասան բայց գոհ կժպտային մեռնելիս, որ կարողացել են երազում երազել:
Комментарии
Отправить комментарий