Ճամբարային առաջին օրվա ամփոփում

 Մեր ճամբարային առաջին օրը անցավ շատ հետաքրքիր։ Դպրոց գալուն պես միանգամից գնացինք դասարան, որտեղ մենք զրուցեցինք մեր մասնագիտությունների մասին և հետաքրքիր թեմաների շուրջ։ Այդ ամենից հետո գնացինք Ռազմամարզական ֆիզկուլտուրայի, որտեղ ծանոթացանք թե ինչպես են քայլում զինվորները, և այդ ամենը փորձեցինք մեր վրա, անկեղծ ասած այնքան էլ հեշտ չէր։ Ռազմամարզական ֆիզկուլտուրայից հետո գնացինք ընթերցասրահ, որտեղ որ լուծեցինք տրամաբանական և հետաքրքիր խնդիրներ։ Այսպես անցավ մեր ճամբարի առաջին օրը, հույսով եմ, որ երկրորդը օրը կանցնի նույնքան հետաքրքիր և հաճելի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work