Չորրորդ ուսումնական շրջան

 Այս ճամբարին մենք զբաղվում էինք տարբեր հետաքրքիր նախագծերով։

Առաջին շաբաթը` մենք իրար հետ ծանոթացանք, ու քննարկում էինք ապագա մասնագիտության մասին և փոխանակվում էինք կարծիքներով։Ընթերցում էինք անգլերեն տեքստեր և թարգմանում դրանք։Ռազմամարզականի ժամանակ, մենք վերհիշում էինք ռազմամարզական վարժությունները: Դիտել էինք «Հարվարդի անտունը»  ֆիլմը։

Երկրորդ շաբաթը` խաղացել ենք թենիս ու փորձել էինք հաշվեինք թե ինչքան ջուր է սպառում մեզնից յուրաքանչյուրը, իդեպ մենք ունեցել ենք հանդիպում որտեղ մենք քննարկում էինք ջրի մասին։ Քննարկում էինք հանքերի շահագործման լավ և վատ կողմերի մասին և թե ինչպիսին ենք մենք տեսնում երկիրը և մարդկությունը 50 տարուց։ Ունեցել ենք 2 ինտելեկտուալ խաղեր բոլոր ջոկատների հետ և նաև ուսուցիչների հետ, շատ ուրախ ու հետաքրքիր է անցել, քանի որ լիքը նոր բաներ եմ սովորել։ Վերջին ուրբաթ օրը, գնացինք դասարան, որպեսզի ծանոթանանք այսօրվա պլաններին։ Այսօր գնացինք աստղացուցարան մոտիկից ծանոթանալու մոլորակների հետ, այն անցավ շատ հետաքրքիր։ Հետ եկանք դասարան և ընկեր Էմանուելը մեր համար գնել եր պաղպաղակ և սառը սուրճ: Այս ճամբարը անցավ շատ հետաքրքիր ու զվարճալի, շատ շնորհակալ եմ ընկեր Անիկից և ընկեր Էմանուելից այս ճամբարի համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work