Վրաստանի Սահմանադրությունը
Վրաստանը՝ անկախ, միասնական և անբաժանելի պետություն է, ինչը հաստատվել է 1991 թվականի մարտի 31-ին երկրի ամբողջ տարածքում, ներառյալ Աբխազական ՀԽՍՀ-ում եւ նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզում անցկացված հանրաքվեով և 1991 թվականի ապրիլի 9-ին ընդունված Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտով:
Վրաստան պետության տարածքը որոշվում է 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ։ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և պետական սահմանի անձեռնմխելիությունը հաստատվում են Վրաստանի Սահմանադրությամբ և օրենքներով, ճանաչված է պետությունների համաշխարհային համայնքի և միջազգային կազմակերպությունների կողմից: Վրաստանի պետության տարածքի օտարումը
արգելվում է: Պետական սահմանը կարող է փոփոխվել միայն հարևան պետության հետ կնքված երկկողմ համաձայնությամբ։
Վրաստանը ժողովրդավարական հանրապետություն է:
Պետական իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Ժողովուրդն իշխանությունն իրականացնում է իր ներկայացուցիչների
միջոցով, ինչպես նաև հանրաքվեների միջոցով
և ուղիղ ժողովրդավարության այլ ձևերով։
Ոչ ոք իրավունք չունի իշխանությունը զավթել: Չի թույլատրվում Սահմանադրությամբ կամ օրենքով կրճատել կամ
ավելացնել
Համընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրված մարմնի լիազորությունների
ընթացիկ ժամկետը:
Պետությունը հոգ է տանում հասարակությանում սոցիալական արդարության, սոցիալական հավասարության և սոցիալական համերաշխության սկզբունքների ամրապնդման մասին։
Комментарии
Отправить комментарий