Էկոլոգիա Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ
Վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդյունաբերության և կենցաղային օգտագործման բոլոր հասանելի էներգիայի տեսակների աղբյուրներն են՝ քիմիական, էլեկտրական, միջուկային, ջերմային, մեխանիկական:
Ածուխ
Ածուխը վառելիքաէներգետիկ ռեսուրսնրի մի մասն է համարվում։ Ածխարդյունաբերությունը ներկայումս արդյունահանվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում: Առաջատարներն են Չինաստանը (համաշխարհային հանույթի ավելի քան 1/4 -ը), ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ավստրալիան, Ռուսաստանը և այլն:
Նավթ
Նավթարդյունաբերությունը վառելիքային արդյունաբերության գլխավոր ճյուղն է: Այժմ մարդկության օգտագործած էներգիայի 40 %-ը բաժին է ընկնում նավթին: Նավթ արդյունահանում են աշխարհի ավելի քան 80 երկրներում:
Նավթատար նավերի վթարի հետևանքները
Ներկայումս համաշխարհային առևտրում նավթը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն և բացի տնտեսական գործոն լինելուց` նաև հզոր քաղաքական գործոն է։ Գազարդյունաբերությունն աշխարհի վառելիքային արդյունաբերության ամենաարագ աճող ենթաճյուղն է: Շատ կարևոր է նաև, որ նավթի համեմատությամբ այն էկոլոգիապես մաքուր է, իսկ պաշարներն ավելի մեծ են։
Բնական գազ
Գազարդյունաբերության զարգացումը սկսվել է անցած դարի 50 -ական թվականներից։
Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):ԱՇԽԱՐՀՈՒՄ էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։
Комментарии
Отправить комментарий