Կոտայքի Տեսարժան Վայրերը

 Բջնի Բերդ



Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։


Գառնու հեթանոսական տաճար





Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։



Գեղարդի վանք



Գեղարդի վանք միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։


Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան





Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան, տեղակայված է հայկական Ծաղկաձոր քաղաքի լեռնային մասում, Հայաստանի մայրաքաղաք Երևանից և Զվարթնոց օդակայանից մոտ 60 կմ հեռավորության վրա։

Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է ծովի մակերևույթից 1750 մ բարձր Թեղենիս լեռան հարավարևելյան լանջին։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են ճոպանուղին և այլ սպորտային սարքավորումներ՝ խորհրդային մարզիկներին 1988 Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով։ Հետագայում քաղաքը զարգացավ որպես լեռնադահուկային առողջարան, իսկ վերջերս լիովին վերափոխվեց և հին ճոպանուղին փոխարինվեց նորով։ Ծաղկաձորը հայտնի է նաև Կեչառիսի վանքային համալիրի շնորհիվ։


Ծաղկաձորի Ճոպանուղիները


Ճոպանուղին բաղկացած է երեք հաջորդական վերելակներից և ձգվում է լեռան ստորոտից (ծովի մակերևույթից 1969 մ ) մինչև լեռան գագաթը (2819 մ)։ 2006 թ. նոր՝ չորրորդ ճոպանուղին կառուցվեց, որով նոր դահուկային ուղի բացվեց։

Ճոպանուղու առաջին հատվածը չորս տեղանի է, իսկ մյուս հատվածները երկտեղանի են։











Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work