Հայոց լեզու Հոկտեմբերի 18

 Հոկտեմբերի 18

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ է Մինոտավրոսը։

Մինոտավրոսը հրեշ է եղել, ով ըստ առասպելի ունեցել է մարդու մարմին և ցուլի գլուխ․ նա ծնվել է Մինոս թագավորի կնոջ և Պոսեյդոնի ուղարկած ցուլի անբնական խառնակումից։

2․Մինոտավրոսի անունը փոխաբերական իմաստով ի՞նչ է նշանակում։

<<Խառնածին հրեշ, կես մարդ՝ կես գազան, մարդակեր>>։

3․Ի՞նչ է Կենտավրոսը։

Կենտավրոսները այնպիսի էակներ են, որոնք ներկայանում են իբրև կիսամարդ-կիսացուլ արարածներ։

4․Ո՞վ է Բաքոսը։

Բաքոսը նույն ինքը՝ Դիոնիսիոսը, հին հույների դիցաբանական պատկերացումներում բուսականության աստվածն է, խաղողագործության և գինեգործության հովանավորն ու պաշտպանը։ Բաքոս-Դիոնիսիոսը Հին Հունաստանի ամենից շատ ժողովրդայնություն վայելող աստվածներից մեկն է՝ Զևսի և Սեմելեի որդին։ Երբ Դիոնիսիոսի պաշտամունքը Հունաստանից անցավ Հռոմ, Դիոնիսիոսին մեծարեցին Բաքոս անունով։

5․Բացատրեք բաքոսի երկրպագու, պաքոսին տուրք տալ, բաքոսին ուղտ գնալ հասկացությունները։

Բաքոսի երկրպագու Կերուխում սիրող

Բաքոսին տուրք տալ Կերուխում անել

Բաքոսին ուղտ գնալ Հարբել

6․Ո՞վ է բաքոսուհին։

Դիոնիսիոսին ուղեկցող կանայք կոչվում էին բաքոսուհիներ։ 

7․Ի՞նչ է նշանակում պլեադա բառը։

<<Գիտության՝ արվեստի՝ գրականության և այլ բնագավառներում միևնույն ժամանակ հանդես եկած նշանավոր գործիչների խումբ>>։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work